«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

ԱՄՆ-ն զգուշանում է քամիներից և ձյունից

ԱՄՆ-ն զգուշանում է քամիներից և ձյունից
25.12.2012 | 16:45

ԱՄՆ շատ շրջաններ պատրաստվում են ուժգին քամիների, որոնք կարող են շարունակվել մի քանի օր։
Կալիֆոռնիայում արդեն առատ ձյուն է տեղացել, որոշ հատվածներում ձյան ծածկույթի հաստությունը հասնում է մինչև երկու մետրի։ Օդերևութաբանները նման եղանակ են կանխատեսում ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները զգուշացնում են, որ վատ եղանակը կարող է խանգարել Սուրբ ծննդյան ուղևորություններին։ Նախնական տվյալներով՝ ավելի քան 85 միլիոն ամերիկացիներ տոնական օրերին մեկնել են իրենց տներից։

Դիտվել է՝ 2209

Մեկնաբանություններ